break և continue

ցիկլերի ընդհատում և անցում

C-ում break-ը և continue-ը ցիկլի հրամաններն են, որոնք օգտագործվում են ցիկլերի մեջ (օրինակ՝ for, while և do-while)՝ ծրագրի կատարման հոսքը փոփոխելու համար:
break հրամանը օգտագործվում է ընթացիկ ցիկլից վաղաժամ դուրս գալու համար: Երբ բլոկի ներսում հանդիպում է break հրամանը, այն անմիջապես դադարեցնում է ցիկլը, և ծրագրի կառավարումը փոխանցվում է ցիկլին հաջորդող հրամանին:
continue հրամանը օգտագործվում է ցիկլի ընթացիկ կրկնության ներսում մնացած կոդը բաց թողնելու և հաջորդ կրկնությանը անցնելու համար: Այն թույլ է տալիս շրջանցել ընթացիկ իտերացիան՝ հիմնվելով պայմանի վրա: Այն սովորաբար օգտագործվում է ցիլկում որոշակի հրամաններ բաց թողնելու համար, երբ որոշակի պայման բավարարվում է առանց ցիկլից ամբողջությամբ դուրս գալու: