Արժեքների մուտագրում, scanf()

scanf(), օգտագործողի ինտերֆեյսը, նկարագրող անուններ, stdio.h, մի քանի փոփոխականների մուտքագրում, char մուտքագրում, փոփոխականի վերաօգտագործում

stdio.h -ը ստանդարտ C գրադարան է, որն ապահովում է մուտքային և ելքային գործողությունների ֆունկցիաններ: Այն ներառում է ֆունկցիաններ, ինչպիսիք են printf-ը և scanf-ը՝ ֆայլերից կամ կոնսոլից տվյալներ կարդալու և գրելու համար: Այս գրադարանը կարևոր է տեքստի վրա հիմնված I/O(Input/Output) C ծրագրերում: scanf()-ը C ծրագրավորման լեզվի ստանդարտ գրադարանային ֆունկցիա է, որն օգտագործվում է ստանդարտ մուտքային հոսքից, սովորաբար ստեղնաշարից կարդալու համար: Այն մտնում է stdio.h գրադարանի մեջ։ scanf()-ն օգտագործվում է մուտքային հոսքից ֆորմատավորված տվյալները կարդալու և փոփոխականների մեջ պահելու համար: Ահա scanf() ֆունկցիայի հիմնական տեսքը.
int scanf(const char *format, ...);

format. սա տող է, որը նշում է այն ֆորմատը, որով ակնկալվում են տվյալները: Այն պարունակում է նիշի ցուցիչ, որը համապատասխանում է այն փոփոխականների տվյալների տեսակին, որոնք կստանան մուտքագրումը:
scanf()-ը կարդում է տվյալներ մուտքագրման հոսքից և փորձում է դրանք համապատասխանեցնել ֆորմատի հետ: Այն դադարում է կարդալ, երբ հանդիպում է ֆորմատին չհամապատասխանող նիշի՝ թողնելով այդ նիշը մուտքագրման բուֆերում: