Դինամիկ աճող զանգված

Վեկտոր - Vector: calloc() և realloc() Ֆունկցիաներ

Վեկտոր - դինամիկ զանգված կամ փոփոխական զանգված: Դա տվյալների կառուցվածք է, որն ապահովում է դինամիկ չափափոխում, որը թույլ է տալիս արդյունավետ կերպով ավելացնել և հեռացնել տարրեր: calloc()-ը հատկացնում է հիշողության բլոկ և այն զրոյացնում: Օրինակ՝
int *array = (int *)calloc(5, sizeof(int));
realloc() փոփոխում է նախկինում հատկացված հիշողության չափը: Օրինակ՝
int *new_array = (int *)realloc(array, new_size * sizeof(int));
resize ֆունկցիան որպես արգումենտ ընդունում է զանգվածը, հին և նոր չափերը։ Այն հատկացնում է հիշողություն նոր զանգվածի համար նոր չափերով, պատճենում է հին տարրերը և ազատում հին զանգվածը: