Ստրուկտուրայի ցուցիչ

Struct Pointers, Linked List Node: Կապակցված ցուցակի հանգույցը ստրուկտուրայի տեսքով

Ստրուկտուրայի ցուցիչը փոփոխական է, որը պահում է ստրուկտուրայի տիպի փոփոխականի հասցեն: Այն թույլ է տալիս դինամիկ աշխատել ստրուկտուրայի նմուշի հետ՝ հեշտացնելով տվյալների կառավարումը և փոփոխումը: -> օպերատորն օգտագործվում է struct-ի կամ union ցուցիչի հետ՝ նրա անդամները օգտագործելու համար: Այն պարզեցնում է կոդը, հատկապես դինամիկ տեղաբաշխված ստրուկտուրաների կամ կապակցված ցուցակների(Linked list) հետ աշխատելիս: Ինչ վերաբերում է կապակցված ցուցակներին(Linked list), դրանք հաճախ իրականացվում են C-ում՝ օգտագործելով struct՝ հանգույցներ(node-եր) ստեղծելու համար: Կապակցված ցուցակը տվյալների կառուցվածք է, որտեղ տարրերը (հանգույցները կամ node-երը) կապված են միմյանց հետ: Յուրաքանչյուր հանգույց սովորաբար պարունակում է տվյալներ և հղում (ցուցիչ) ցուցակի հաջորդ հանգույցին: Ահա կապակցված ցուցակի հանգույցի պարզեցված օրինակ.
struct Node {
int data;
struct Node* next; //ցուցիչ հաջորդ node-ի վրա
};